ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ալլեգրովայի լիրիկան կգնահատի նույնիսկ ամենապահանջկոտ հանդիսատեսը

Ալլեգրովայի լիրիկան կգնահատի նույնիսկ ամենապահանջկոտ հանդիսատեսը
13.02.2017 | 14:33

Ալլեգրովայի լիրիկան՝ ռոք, բլյուզ, դասական երաժշտության էլեմենտներով, կգնահատի նույնիսկ ամենապահանջկոտ հանդիսատեսը: Բոլորս հիշում ենք, երբ 2012 թ. Ալլեգրովան հայտարարեց, որ թողնում է բեմը, քանի որ «այն ամենը, ինչի մասին ուզում էր երգել, երգվել էր», բայց երբեմն, հենց այն պահին, երբ ամեն ինչ թողնում ես, ամեն ինչ սկսվում է նորովի և պարզվում է, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է:

Այդպես ստացվեց և այս անգամ՝ նոր հեղինակների հետ, նոր ստեղծագործական խմբով, նոր ձայնով, նոր իմիջով և լիովին նոր երգացանկով՝ Իրինա Ալլեգրովան կներկայացնի իր նոր «Перезагрузка. Перерождение» և «Моно» ծրագրերից ստեղծագործություններ, իհարկե կհնչեն նաև հին հիթեր, բայց նոր գործիքավորմամբ և հնչողությամբ: Մենք կտեսնենք, կլսենք, կծանոթանանք կերպարանափոխված, անճանաչելի Իրինա Ալլեգրովային:

Իրինա Ալլեգրովայի նոր ծրագրի լեյտմոտիվի բառերը ապացուցում են երգչուհու կերպարանափոխությունը, որը ենթադրում է նոր բացահայտումների և անակնկալների շքերթ. «Перезагрузка –Перерождение! Ինչ-որ բանկ կկոտրվի, ինչ-որ բան կմնա, ինչ-որ բան կփոխվի, սա ազատագրում է, կյանքը նոր է սկսվում և սկսվում է այս պահին»:

Տեսանյութ

05.03.2017г. Юбилейный концерт Ирины Аллегровой с новой программой "МОНО"
Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ